Այսօր գնացել եմ մարզանքի, հետո գնացի ֆիլմ դիտելու։
Category: Uncategorized
The Country Whose Language I Learn
United Kingdom
I learn English, so I want to know more about the countries where people speak English. One of these countries is the United Kingdom. It is an island country in Europe. The United Kingdom includes England, Scotland, Wales, and Northern Ireland. Its capital city is London.
The United Kingdom has a population of more than 67 million people. The weather is usually rainy and cool. Many tourists visit this country every year because it has beautiful cities, museums, castles, and parks.
London is famous for its historical places and modern life. Tourists often visit Buckingham Palace, Big Ben, and the Tower of London. People in the UK enjoy sports, music, books, and travelling.
British teenagers usually go to school five days a week. After school, they spend time with friends, play sports, watch films, or use social media. Many children also have hobbies such as drawing, dancing, or playing musical instruments.
Learning English helps me understand British culture and communicate with people from different countries. I think it is important to respect other cultures and traditions.
Vocabulary
| English Word | Armenian Meaning |
|---|---|
| country | երկիր |
| capital city | մայրաքաղաք |
| population | բնակչություն |
| island | կղզի |
| tourist | զբոսաշրջիկ |
| museum | թանգարան |
| castle | ամրոց |
| culture | մշակույթ |
| tradition | ավանդույթ |
| teenager | դեռահաս |
| hobby | հոբբի |
| communicate | հաղորդակցվել |
| respect | հարգել |
| language | լեզու |
| famous | հայտնի |
Exercise 1 – Answer the Questions
- What countries are part of the United Kingdom? England, Scotland, Wales, Northern Ireland
- What is the capital city of the UK? London
- What do tourists visit in London? Buckingham Palace, Tower of London, Big Ben, British Museum, etc.
- What hobbies do British teenagers have? Sports, Gaming, Music, Social media, Watching TV, Shopping, Outside games, Reading, Drawing, etc.
- Why is learning English important? Education, Travel, and Communication
Exercise 2 – Fill in the Blanks
Use the words below.
(culture, tourists, capital, hobbies, language)
- London is the capital city of the UK.
- Many ___tourists___ visit the country every year.
- English is an international ___language___.
- Teenagers have different ___hobbies___ after school.
- It is important to respect another country’s ___culture___.
Speak about the country whose language you learn.
Use these questions:
- What country do you learn about? Italy
- Where is it located?
- What is its capital city?
- What famous places does it have?
- What do teenagers do there?
- Why is it important to learn its language?
Write 8–10 sentences about an English-speaking country.
Use:
- country vocabulary
- information about culture and people
Գոյականի թվի կարգը
Երբ ուսումնասիրում ենք բառերը, պարզ է դառնում, որ դրանց մի մասն
արտահայտում է անձ, առարկա, հասկացություն (օր.՝ մարդ, աշակերտ, սեղան,
ծառ, քար, հարգանք, ուրախություն), մեկ այլ մասը՝ առարկայի հատկանիշ (օր.՝
գեղեցիկ, շատ, փոքր), մյուսները՝ գործողություն (օր.՝ կառուցել, նկարել,
փորագրել), քանակ (օր.՝ մեկ, երկու, մեկ երրորդ) և այլն։ Բացի այդ՝ բառերի մի
մասը քերականորեն կարող է փոփոխվել՝ հոլովվել, մյուս մասը՝ խոնարհվել, մեկ
այլ մասը չի փոփոխվում և այլն։ Այս ամենի հետևանքով ամեն մի բառ նախադասության կազմում կատարում է շարահյուսական տարբեր գործառույթներ՝
ենթակայի, ստորոգյալի, տարբեր լրացումների, կապակցական և այլն։ Ահա այս երեք հանգամանքի՝ իմաստների, քերականական հատկանիշների,
շարահյուսական կիրառությունների հիման վրա էլ լեզվում եղած բառերը բաժանում ենք խմբերի, որոնք կոչվում են խոսքի մասեր։
Ժամանակակից հայերենում
կա տասը խոսքի մաս՝ գոյական անուն, ածական անուն, թվական անուն,
դերանուն, բայ, մակբայ, կապ, շաղկապ, վերաբերական (եղանակավորող
բառեր), ձայնարկություն։ Այս խոսքի մասերից յուրաքանչյուրն ունի իրեն բնորոշ քերականական հատկանիշներ, որոնք ուսումնասիրվում են ձևաբանության մեջ։
ԳՈՅԱԿԱՆ ԱՆՈՒՆ
1.Գոյականի թվի կարգը
Գոյական են կոչվում այն բառերը, որոնք անվանում են անձ, առարկա կամ
հասկացություն, օրինակ. լիճ, հող, նկարիչ, քանդակագործ, երաժշտություն,
հարգանք։ Գոյականներն ունեն քերականական երեք հատկանիշ, այսինքն՝
քերականական երեք կարգ։ Դրանք են թիվը, առումը (առկայացումը) և հոլովը։
Գոյականի թվի կարգը։ Այս կարգը ցույց է տալիս գոյականի արտահայտած
առարկաների քանակը։ Գոյականն ունի երկու թիվ՝ եզակի և հոգնակի։ Եզակի թիվը ցույց է տալիս մեկ առարկա կամ տվյալ տեսակի առարկան ընդհանրապես
և արտահայտվում է առանց վերջավորությունների, օրինակ՝ սար, վրձին, նկար, սեղան, ճանապարհ և այլն։ Հոգնակի թիվը ցույց է տալիս մեկից ավելի միատեսակ առարկաներ, օրինակ՝ սարեր, վրձիններ, նկարներ, սեղաններ, ճանապարհներ։ Ժամանակակից հայերենում հոգնակի թիվը կազմվում է տարբեր վերջավորություններով։ Այդ վերջավորություններն են՝ -եր, -ներ, -իկ, -ք, -այք, —ինք։
Առավել գործածական են -եր և -ներ վերջավորությունները, իսկ մնացածներով կազմվում է սահմանափակ քանակով բառերի հոգնակի թիվը։
-Եր և -ներ վերջավորությունների գործածությունը պայմանավորված է
բառերի վանկերի քանակով։ Եթե բառը միավանկ է, ապա հոգնակին կազմում է —եր մասնիկով, օրինակ՝ սարեր, մեխեր, քարեր, ծառեր, տներ և այլն։ Եթե բառը բազմավանկ է, ապա հոգնակին կազմվում է -ներ մասնիկով, օրինակ՝ գրիչներ, աթոռներ, աշակերտներ, սեղաններ, նստարաններ, պատճեններ և այլն։ Այս ընդհանուր կանոնի հետ պետք է հաշվի առնել հետևյալը։
ա) Մի շարք բառեր գրաբարում ունեցել են ն վերջնահնչյունը, այսինքն՝ այդ
բառերը ավարտվել են ն-ով, որն աշխարհաբարում ընկել է (մուկն – մուկ, դուռն —դուռ և այլն)։ Այս ն հնչյունը մի շարք բառերի հոգնակիի կազմության ժամանակ վերականգնվում է, ինչպես՝ բեռներ, գառներ, դռներ, եզներ, թոռներ, լեռներ, ծնկներ, ծոռներ, հարսներ, ձկներ, մկներ, մատներ, նռներ և այլն։ Գրաբարյան ն
վերջնահնչյունը կարող է հոգնակի թվի կազմության ժամանակ չվերականգնվել, բայց ի հայտ գալ բառակազմության ժամանակ՝ սերմ-սերմեր-սերմնացան, կողմ-կողմեր-կողմնացույց, մաս-մասեր-մասնակից և այլն։
բ)Ռուս բառի հոգնակին կազմվում է -ներ վերջավորությամբ՝ ռուսներ։
գ) Այն երկվանկ բառերը, որոնց երկրորդ վանկը կազմված է գաղտնավանկի
ը-ով, հոգնակիում հիմնականում ստանում են -եր վերջավորությունը, ինչպես՝ արկղ-արկղեր, աստղ-աստղեր, դուստր-դուստրեր, եզր-եզրեր, սանր-սանրեր, տետր-տետրեր, վագր-վագրեր և այլն։
դ) Հոգնակիի կազմության ժամանակ –եր վերջավորություն են ստանում այն
բազմավանկ բաղադրյալ բառերը, որոնց վերջին բաղադրիչը միավանկ կամ
երկրորդ վանկը գաղտնավանկի ը-ով երկվանկ բառ է, և այդ վերջին բաղադրիչը պահպանում է իր հիմնական իմաստը, օրինակ՝ անձրևաջրեր, շոգենավեր, հեռագրեր, նախահայրեր, դրամարկղեր, արքայադուստրեր և այլն։ Իսկ եթե վերջին բաղադրիչը չի պահպանում իր հիմնական իմաստը, ապա բաղադրյալ բազմավանկ բառի հոգնակին կազմվում է -ներ վերջավորությամբ, ինչպես՝ ազգասերներ, բեռնակիրներ, մեծատուններ, որմնադիրներ, պատմագիրներ, փայտահատներ և այլն։
-Ք վերջավորությամբ կարող է կազմվել -ցի (-ացի, -եցի) ածանցով կազմված
այն բառերի հոգնակին, որոնք ցույց են տալիս որևէ տեղի, վայրի, երկրի բնակիչ, օրինակ՝ գյուղացիք, քաղաքացիք և այլն։ Բայց պետք է նշել, որ այս ձևերը խոսակցական են, և գրական լեզվում գործածվում են այս բառերի -ներ վերջավորությամբ հոգնակիները՝ գյուղացիներ, քաղաքացիներ։ -Ք -ով է կազմվում նաև այլ բառի հոգնակին՝ այլք։ Երբեմն գործածվում է նաև այլեր հոգնակին, օրինակ՝ Ուր թալանում են մերոնք ու այլերը (Հովհաննես Թումանյան)։
-Այք վերջավորությամբ կազմվում են կին, ինչպես նաև տիկին, պարոն
բառերի հոգնակիները՝ կանայք, տիկնայք, պարոնայք, սակայն տիկին և պարոն բառերի հոգնակիները կարող են կազմվել նաև -ներ մասնիկով՝ տիկիններ, պարոններ։
-Իկ վերջավորությամբ կազմվում է միայն մարդ բառի և նրանով կազմված
այն բառերի հոգնակին, որոնցում նա վերջին բաղադրիչն է, օրինակ՝մարդիկ, տղամարդիկ, նախամարդիկ և այլն։
-Ինք վերջավորությամբ կազմվում է անձ բառի հոգնակին՝ անձինք, թեև
գործածական է նաև անձեր ձևը։
Հնարավոր է որոշ այսպիսի բառերի նաև –ներ-ով հոգնակին, ինչպես՝ արկղներ, անգղներ, գամփռներ և այլն։
Պետք է հիշել, որ եթե գոյականներն ունեն բազմազան, տարբեր, մի շարք, որոշ, զանազան, բոլոր և նման որոշիչ լրացումներ, ապա դրվում են հոգնակի
թվով, օրինակ՝ բազմազան ծաղիկներ, մի շարք խնդիրներ, որոշ գրքեր, զանազան գործեր, բոլոր տները և այլն։
Առաջադրանքներ
Վարժություն 1։ Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում գրաբարյան ն վերջնահնչյունը հոգնակիի կազմության ժամանակ չի վերականգնվում, բայց վերականգնվում է բառակազմության ժամանակ։
Կողմ, բեռ, գառ, դուռ, մաս, թոռ, լեռ, ծունկ, ծոռ, հարս, սերմ, ձուկ, մուկ, նուռ։
Վարժություն 2։ Առանձին սյունակներով դո՛ւրս գրել եզակի և հոգնակի
գոյականները։ Երեք եզակի և երեք հոգնակի գոյականներով կազմել նախադասություններ։
Ես նայում եմ սեգ Արագած սարին,
Դարերի ձյուն կա նրա կատարին,
Ժայռեր կան այնտեղ շանթերից կիսված,
Հողմերից ծեծված, արևից կիզված,
Եվ անդունդներ կան գագաթներն ի վար
Վշտի պես խորունկ, ցավի պես խավար…
Սակայն լանջերին արև՜ է, գարո՜ւն,
Աղբյուրնէ խոսում, խայտում է առուն,
Բուրմունքը թևին՝ զեփյուռն է խաղում,
Բոսոր կակաչն է հովից ծիծաղում,
Ծաղիկն է բուսնում ժայռին ու քարին,
Թեկուզ դարերի ձյուն կա կատարին,
Թեկուզ հողմածեծ գագաթներն ի վար
Անդունդներ կան մութ, վշտի պես խավար։ Վահագն Դավթյան
Եզակի
Գլխիս ցավը անտանելի է։
Ես չեմ սիրում ձյուն։
Նա չէր սիրում ծաղիկ նվեր ստանալ։
Կատարին հասնելը գրեթե անհնար էր։
Հոգնակի
Շատ դարեր անցան ու դեռ փող չունեմ😭😭 ։
Սարի լանջերը պատված էին ծաղիկներով։
Վարժություն 3։ Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերի հոգնակին է կազմվում –եր վերջավորությամբ։
1. բեռնարկղ, բառատետր, բնագիր, պատմագիր
2. գլխաշոր, դեղատոմս, ձկնորսանավ, ամսագիր
3. ածխակույտ, ակնաբիբ, բաժնետեր, դասաժամ
4. եզրաշերտ, թաղամաս, լաստանավ, զարդասյուն
5. մեղրամոմ, յուղաբիծ, նավթահոր, շնագայլ
6. ջրաբույս, սառցադաշտ, որմնանկար, վարելահող
7. անվաճաղ, արքայատոհմ, բնակվարձ, գետաձի
8. գիտափորձ, զոդաձող, երկաթալար, էլեկտրասարք
9. թոնրատուն, ճամփեզր, մատենացանկ, թիթեղագործ
10. մեկնակետ, մարզաձև, ջրաշիթ, ուրվագիծ
Վարժություն 4։ Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերի հոգնակին է
կազմվում –ներ վերջավորությամբ։
1. գորգագործ, որմնադիր, մեղվաբույծ, էքսկավատորավար
2. ածխահատ, գյուղատնտես, այգեգործ, երգիծաբան
3. հանդիսատես, հատապտուղ, էլեկտրամուրճ, հեքիաթագիր
4. հրուշակագործ, ձիթաբլիթ, հերթապահ, մանկաբույժ
5. պատգամ, պատճեն, ջրատար, սննդամթերք
6. տիեզերագնաց, ուղղաթիռ, փականագործ, քարայր
7. քարհատ, առակագիր, ատամնաբույժ, արգելացանց
8. բնանկար, գաջագործ, դեղասրվակ, խճանկար
9. ծաղկաբույծ, համազգեստ, հատապտուղ, մեդալակիր
10. նորաբնակ, շերամապահ, սերնդակից, վաճառատեղ
Գործնական քերականություն 6 (20/4/26)
171. Կազմի´ր համառոտ և ընդարձակ նախադասություններ:
Ամբողջն ի՞նչ է անում (օր.՝ կորչում է):
Բոլորն ի՞նչ են անում:
Ոչ ոք ի՞նչ չի անում:
Ոչինչ ի՞նչ չի արվում:
Ոչ մեկը ի՞նչ չի անում:
172. Նախադասության բառերը փոխարինի´ր հարցում արտահայտող համապատասխան բառերով:
Օրինակ՝ Արան հոգնած վերադարձավ դաշտից: — Ո՞վ ինչպե՞ս ի՞նչ արեց որտեղի՞ց:
Գնացքն անցավ: Ի՞նչը ի՞նչ եղավ
Եկեղեցու զանգերը դողանջում են: Ի՞նչի ի՞նչերը ի՞նչ էին անում
Մարդը դաշտում բահով փորում էր: Ո՞վ որտե՞ղ ի՞նչով ի՞նչ արեց
Մարդու ոտքը քարին կպավ: Ու՞մ ի՞նչը ի՞նչին ի՞մչ եղավ
Լուսացավ: Ի՞նչ եղավ
Փորելիս բահը կոշտ մի բանի առավ: Ի՞նչ անելուց ի՞նչը ի՞նչ ի՞նչի ի՞նչ եղավ
Ձին ախոռում անհանգիստ վրնջում էր: Ի՞նչը որտե՞ղ
Աղջիկները ձորն իջան ջրի:
Ինքնաթիռը թռչում էր արծաթե ամպերի վրայով:
173. Ընդգծված բայերը դարձրո´ւ ներկա ժամանակով: է՞լ ինչը փոխվեց:
«Երկու կրակի արանքում լինել» նշանակում է շատ նեղ, վատ վիճակում գտնվել: Մոնղոլայում հին ժամանակ մի այսպիսի սովորություն կար: Մոնղոլները կրակն էին պաշտում: Մարդկանց կամ կենդանիներին ավելի ազնիվ, ավելի լավը դարձնելու համար, անց էին կացնում երկու կրակի արանքով: Մոնղոլիա այցելած շատ եվրոպացիներ հրաժարվում էին այդ ծեսից, որի համար էլ մահվան էին դատապարտվում:
174. Հրամայի´ր և արգելի´ր (տե´ս օրինակր): Կետադրությանն ուշադ րությո´ւն դարձրու:
Օրինակ՝ հավաքել- հավաքեցե´ք կամ հավաքե´ք — մի՛հավաքեք:
Մաքրել- մաքրեցե´ք — մի’ մաքրեք:
Գնալ- գնացե´ք — մի ´ գնաք կամ մի’ գնացեք:
Հեռանալ — հեոացե´ք — մի՛ հեռանաք կամ մի՛հեոացեք:
Վճարել, հաշվել, հանել, գումարել, գողանալ, բարձրանալ, խաղալ, խոսել, փորել, գիտենալ, մոտենալ:
175. Գրի´ր դպրոցում և տանը գործածվող հրամաններ (հրամայական նախադասություններ): Կետադրությանն ուշադրություն դարձրո´ւ:
176. Կետերը փոխարինի´ր ընդգծված բառերի հա- կանիշներով:
Փղերի մի մեծ խումբ հարձակվել էր Սուդանի Գենեա քաղաքի վրա և ամայացնում էր քաղաքի շրջակայքը: Ո´չ աղմուկ առաջացնող հատուկ հարմարանքներից, ո´չ էլ հրաձգությունից փղերը չէին …: Նրանք համարձակվեցին անգամ քաղաք մտնել: …. միայն այն ժամանակ, երբ սպանվեց առաջնորդը՝ մի մեծ արու փիղ, որը ղեկավարում էր հարձակումը:
177. Նախադասու թյունները ժխտական դարձրո´ւ: Ինչի՞ միջոցով արեցիր:
Օրինակ ՝ Մարդր թափահարում է ղրոշակր: — Մարղը չի թափահարում դրոշակր:
Նա երեկոյան բակում էր: — Նա երեկոյան բակում չէր:
Ցորե՛ն ցանիր: — Ցորեն մի’ ցանիր:
Փողոցն անցավ հատուկ նշված տեղով:
Չար շունը մտքում էլ է հաչում:
Ճահճոտ հողերում փարթամ խոտ ու հսկա ծառեր էին աճում:
Խաչմերուկում շարժումը կառավարում է լուսակիրը:
Աոանց ջրի կյանք կա:
Փիղը շատ լավ դայակ է:
Ձկների բնակարանը ծովն է:
178. Նախադասությունն ընդարձակի´ր՝ փակագծում տրված հարցին պատասխանող մի քանի բառ կամ բառակապակցություն ավելացնելով: Դրանք և, nւ, կամ բառերով կապի´ր կամ ստորակետով բաժանի´ր:
Օրինակ՝ Նա շատ է ճամփրդել: (ինչո՞վ) — Նա գնացքով, նավով ու օդանավով շատ է ճամփորդել:
Օդում տեսավ: (ինչե՞ր)
Բազմագույն ու բազմաբույր ծաղիկներ կան: (որտե՞ղ)
Հինգ րոպե առաջ դուրս եկան: (ովքե՞ր)
Վաղուց դեղին են: (ինչե՞րը)
179. Տրված արտահայտություններն ու նախադասությունները գործածելով՝ պատմություն հորինի´ր:
Ճաշը եփել: Աչքերը չորս անել: Երկուսի ջուրր մի առվով չէր գնում: Զարմանքից քար կտրեց: Ականջին հասնում էր ալիքների խշշոցը: Փա՜ռք Աստծո:
180. Նախադասությունից բառերն ու բառակապակ- ցությունները հերթով հանի´ր և պակասեցրո´ւ ինֆորմացիան (անհրաժեշտության դեպքում մնացող բառերից մեկի ձևը փոխի´ր): Ստացածդ բոլոր նախաղասությունները գրի´ր:
Օրինակ՝ Նա ստիպված առժամանակ ընդհատեց ճանապարհորդությունն ու փնտրտուքը: 1. Ստիպված աոժամանակ ընդհատեց ճանապարհորդությունն ու փնտրտուքր:
2. Առժամանակ րնդհատեց ճանապարհորդությունն ու փնտրտուքը: 3. Ընղհատեց ճանապարհորդությունն ու փնտրտուքր: 4. Ընդհատեց փնտրտուքը: Կամ՝ ընղհատեց ճանապարհորղությունր: 5. Ընդհատեց:
Գրեթե սպառվում էին նրա սուղ միջոցները:
Երեկոյան քաղաքում մեծ իրարանցում սկսվեց:
Մորաքրոջս ամուսինը ձեռնասուն մի թոչուն ուներ:
Նա թռչուններին անգամ խոսել էր սովորեցնում:
Չղջիկներր չեն կարողանում լույսին նայել:
Մեքենայացված գրադարանում աշխատող մարդիկ չկան:
Այդ գրադարանը գործում է Հոլանդիայի Դեֆտ քաղաքի բարձրագույն տեխնիկական դպրոցում:
Երեկոյան, մթնշաղի հետ, միջատների անլռելի նվագախմբի աղմուկը հազարապատիկ ուժեղ հնչեց:
Դասարանական աշխատանք
- Կոնֆետի համար վճարել են 3 անգամ ավելի, կամ 600 դրամով ավելի, քան թխվածքի համար։ Որքա՞ն են վճարել թխվածքի համար։ 3X=X+600
2. Տետրերի համար վճարել են 4 անգամ ավելի, կամ 720 դրամով ավելի, քան քանոնի համար։ Որքա՞ն են վճարել քանոնի համար։ 4X=X+720 3X=720 X=240 240X4=920
3. Արևի տակ տաքանում էր մի քանի կատու։ Նրանք միասին 10 թաթ ավելի ունեին, քան ականջ։ Քանի՞ կատու էր տաքանում արևի տակ։
4-2=2
10:2=5
4. Ընդհանուր քանակով 10 շուն ու կատու կերակրեցին 56 պաքսիմատով։ Ամեն շանը հասավ 6, իսկ ամեն կատվին՝ 5 պաքսիմատ։ Քանի՞ շուն ու քանի՞ կատու կերակրեցին։
10-6=4
5. Քանի՞ հավ ու ոչխար կար տնտեսությունում, եթե հայտնի է, որ բոլոր հավերն ու ոչխարները միասին ունեին 19 գլուխ և 46 ոտք։
15
6. Ընդհանուր քանակով 15 եռանկյուն ու քառանկյուն միասին ունեն 53 անկյուն։ Քանի՞ եռանկյուն և քանի՞ քառանկյուն կար։
15×3=45
53-45=8
8:1=8
15-8=7
7*. (Հին խնդիր)
Մի մարդ հարցրեց ուսուցչին.
– Քեզ մոտ սովորող քանի՞ աշակերտ ունես։
Ուսուցիչն էլ պատասխանեց.
– Եթե իմ մոտ գան էլի այնքան, որքան ես ունեմ, ու էլի դրա կեսը, ու էլի չորրորդ մասը և նաև քո որդին, ապա ես կունենամ 100 աշակերտ։
Քանի՞ աշակերտ ուներ ուսուցիչը։
36
8. Լուծիր հավասարումը.
ա) x – 4 = 2x + 5
x=9
բ) 3x + 1 = x – 7
x=3
գ) -5x – 11 = -x – 3
x=2
դ) 2 + x = 4/5 + 2x
x=2/5
ե) -x + 1/2 = 3x + 4
2.5/2
զ) 2x + 3/5 = -3x + 2
x=1/1
9.
ա) 8 = 3(x – 4) – x
բ) 3(x – 1) + x = 2x
գ) 5(x + 4) + x = 6
դ) 3(x – 7) – 6x = -x
10.
ա) -x = 2
բ) -2x = 1/4
գ) 12x = -36
դ) 1/2x = 3
Լրացուցիչ առաջադրանք
1. Քանի՞ հավ ու ոչխար կար տնտեսությունում, եթե հայտնի է, որ բոլոր հավերն ու ոչխարները միասին ունեին 30 գլուխ և 74 ոտք։
30×2=60
74-60=14
14:2=7
30-7=23
2. 7400 դրամը վճարեցին 19 մետաղադրամներով՝ օգտագործելով միայն 200 և 500 դրամանոցներ։ Քանի՞ 500 դրամանոց մետաղադրամ օգտագործեցին։
19×200=3800
7400-3800=3600
500-200=300
3600:300=12
19-12=7
3. 27000 դրամը մանրել են 100 և 200 դրամանոցներով։ Ստացել են 170 մետաղադրամ։ Դրանցից քանի՞սն են 100, քանիսը՝ 200 դրամանոց։
4*. (Հին հունական խնդիր)
Ասա ինձ, մեծահռչակ Պյութագորաս, քանի՞ աշակերտ է հաճախում քո դպրոցը և լսում քո զրույցները։
– Ահա որքան, – պատասխանեց փիլիսոփան, – նրանց կեսը մաթեմատիկա է ուսումնասիրում, քառորդը՝ երաժշտություն, յոթերորդ մասը ազատ ունկնդիր է, և բացի դրանցից երեք կին էլ կա։ Քանի՞ մարդ էր հաճախում Պյութագորասի դպրոցը։
5. Լուծիր հավասարումը.
ա) 632 108 + 3999 = x
բ) 3(x + 4) = 18
գ) 6 x + 5 = 29
դ) 3 + 2 x = 5
Վարժություններ
A. Ավարտիր նախադասությունները օգտագործելով Present Perfect
- I _____have seen_____ (see) that movie.
- She _____has never been_____ (never / be) to London.
- They _____have eaten_____ (eat) sushi before.sX
- Have you ever _____visited_____ (visit) Paris?
- We _____have written_____ (write) three letters this week.
B. Փոխիր նախադասությունները բացասականի
- I have seen that play. → I __________________________
- He has visited Spain. → He __________________________
- They have tried this food. → They __________________________
C. Հարցեր կազմիր
- (you / try / skydiving) → __________________________
- (she / read / Harry Potter) → __________________________
- (they / ever / go / Japan) → __________________________
D. Ընտրիր ճիշտ ձևը
- I (have / has) been to the museum.
- She (have / has) never eaten sushi.
- (Have / Has) you ever visited London?
Վարժություններ – լրացուցիչ
E. Ընտրիր ճիշտ բառը (ever / never / already / yet)
- Have you __________ visited London?
- I have __________ eaten sushi.
- She hasn’t finished her homework __________.
- We have __________ seen that movie.
- He has __________ been to Italy.
F. Դարցիր նախադասությունները ճիշտ հերթականությամբ
Օգտագործելով Present Perfect ձևը՝ ստացիր լրիվ նախադասություն:
- (I / see / that film)
- (They / never / go / to Paris)
- (She / write / three emails)
- (Have / you / try / ice skating)
- (He / already / finish / his project)
G. Փոխիր հետևյալ նախադասությունները հարցի և բացասականի
- I have visited New York.
- She has read the book.
- We have eaten breakfast.
- They have gone to school.
- He has done his homework.
H. Ապագայի ազդեցություն ներկա պահին
Լրացրու բաց թողնված տեղերը՝ օգտագործելով have/has + past participle. Հիշիր, որ պետք է ցույց տալ փորձը կամ փոփոխությունը ներկա պահին:
- My brother __________ (break) his leg. Now he can’t play football.
- I __________ (lose) my keys. I can’t find them.
- She __________ (learn) English for two years.
- They __________ (paint) the room. It looks beautiful now.
- We __________ (meet) the new teacher.
Հովհաննես Թումանյան «Էսպես չի մնա»
(Հին զրույց)
Լինում է թե չէ, ո՞վ գիտի հաստատ.
Եվ ի՞նչն է հաստատ աշխարքի վըրա…—
Աշխարքում հաստատ մի բան կա մենակ,
Այն է, որ հաստատ ոչ մի բան չկա։—
Լինում է՝ իբրև գյուղացի մի մարդ,
Աղքատ, օրական ապրուստի կարոտ։
Ունենում է սա մի խելոք տըղա,
Տանում է ծառա տալի մեկի մոտ։

Տարիք են անցնում։ Էս խելոք տըղեն
Էնպես է ազնիվ ու ժիր ծառայում,
Որ տերն էլ սըրա վարձը շատացնում,
Ինչպես իրենը՝ էնպես է նայում։
Հիշում է մի օր հայրը իր որդուն
Ու վեր է կենում գալի տեսություն.
— Հը՞, ո՞նց ես, որդիս, հիմի էլ էնպես
Էլ մերկ ու տըկլոր, էլ քաղցած հո չե՞ս։
— Չէ՛, լավ եմ, հայրիկ, ապրուստս միշտ կա,
Բայց ի՞նչ անես որ… էսպես չի մընա…
Գընում է հայրը։ Տարիք են անցնում։
Առաջ է գընում տըղեն օրն օրին,
Վերջը բարձրանում, պալատն է հասնում,
Դառնում է ծառա մեծ թագավորին։
Հիշում է մի օր հայրը իր որդուն
Ու վեր է կենում գալի տեսություն.
— Հը՞, ո՞նց ես, որդիս, էլ ի՞նչ ես ուզում,
Լողում ես առատ էս լիքը ծովում։
— Հա՛, լի եմ, հայրիկ, դու հանգիստ գընա,
Բայց ի՞նչ անես որ… էսպես չի մընա…
Գընում է հայրը։ Տարիք են անցնում։
Էնքան է սիրվում մեր խելոք ծառան,
Որ թագավորը բերում է սըրան
Իրեն տերության երկրորդն է անում։
Հիշում է մի օր հայրը իր որդուն
Ու վեր է կենում գալի տեսություն.
— Հը՞, ո՞նց ես, որդիս, էլ ի՞նչ է մընում,
Քու խոսքովն են ողջ նըստում–վեր կենում։
— Հա՛, մեծ եմ, հայրիկ, նազիր եմ ահա,
Բայց ի՞նչ անես որ… էսպես չի մընա…
Գընում է հայրը։ Տարիք են անցնում։
Էս բարի երկրի թագավորը ծեր
Մի օր անժառանգ ընկնում է մեռնում,
Գահն ու աշխարքը մընամ են անտեր։
Ժողովք են կանչում երկրի մեծերին։
Ժողովք են գալի, խորհուրդ են անում,
Բերում են իրենց խելոք նազիրին
Առքով ու փառքով թագավոր դընում,
Ու մեր գյուղացին լըսում է մի օր՝
Դարձել է իրեն որդին թագավոր։
Գալիս է. —Որդի՛ս, էլ ի՞նչդ է պակաս,
Ամբողջ աշխարքում մի դու ես, որ կաս…
— Փառք աստծու, հայրիկ, ունեմ թագ ու գահ,
Բայց ի՞նչ անես որ… էսպես չի մընա…
Գընում է հայրը։ Տարիք են անցնում։
Իր գահին բազմած ինքնակալը նոր
Մահվան ու կյանքի վճիռ է անում՝
Բուռը հավաքած աշխարքը բոլոր։
Բուռըդ հավաքի աշխարքը թեկուզ,
Թողնելու ես ողջ դարձյալ աշխարքին։
Մեր թագավորն էլ մի անգամ էսպես
Մահիճ է ընկնում, ավանդում հոգին։
Լըսում է ծերուկ հայրը մի օր էլ,
Որ իր թագավոր որդին չըմնաց։
Ի՞նչ ասել կուզի — գալիս է վըրեն,
Էլ ի՜նչ մըղկըտոց, էլ ի՜նչ սուգ ու լաց…
Զորքով, աշխարքով, ծեսով, հանդեսով
Արքային վայել թաղում են անում,
Ու վեր են կենում՝ զըրույց անելով
Ամենքը իրենց տըներն են գնում։
Տարիք են անցնում։ Հայրը մի անգամ
Գալիս է որդու շիրիմի վրա։
Գալիս է, տեսնում՝ մարմար մահարձան,
Բայց վըրեն գրած… «Էսպես չի մընա…»։
Գընում է հայրը։ Տարիք են անցել.
Ո՞վ կարա մեզնից հաշիվն իմանա…
Էն օրից էսօր անվերջ, դարեդար
Զրույցն ասում է — «Էսպես չի մընա…»
Ու չըկա շըքեղ արձանն արքայի,
Ոչ նրա քաղաքն աշխարքի վըրա,
Մերն է աշխարքը ու կյանքը հիմի,
Բայց մեր աշխարքն էլ… էսպես չի մընա..
1908
Հարցեր և առաջադրանքներ
- Բացատրի՛ր հետևյալ բառերը․ նազիր, շիրիմ, տերություն, ինքնակալ, վճիռ, փառք։
- Գրի՛ր տղային բնութագրող 5 հատկանիշ։
- Փորձի՛ր գտնել նմանություններ այս բալլադի և Սողոմոն Իմաստունի «Սա էլ կանցնի» առակի միջև։
- Ո՞րն է բալլադի գլխավոր ասելիքը:
- Ինչո՞ւ է տղան ամեն անգամ կրկնում նույն նախադասությունը՝ թե՛ աղքատ ժամանակ, թե՛ թագավոր եղած ժամանակ։
- Ինչպե՞ս է փոխվում տղայի կարգավիճակը: Նկարագրի՛ր նրա կյանքի ճանապարհը (ծառայից մինչև թագավոր)։
- Ի՞նչ էր գրված մահարձանի վրա: Ինչո՞ւ էր տղան ցանկացել, որ հենց այդ բառերը գրվեն իր մահարձանին։
- Ինչո՞ւ է հեղինակն ասում, որ աշխարհում հաստատ մի բան կա մենակ։ Ո՞րն է այդ «հաստատ» բանը։
- Ինչպե՞ս եք հասկանում վերջին տողերը. «Մերն է աշխարքը ու կյանքը հիմի, Բայց մեր աշխարքն էլ… էսպես չի մընա…»։
- «Էսպես չի մնա» արտահայտությունը միայն վա՞տ օրերի համար է, թե՞ նաև լավ։Այս միտքը մարդուն հուսահատեցնում է, թե՞ հակառակը՝ ուժ է տալիս։
Ինքնաստուգում
1.Հաշվեք
-(-4/7)+(-5/7)=-1/7
1/4+(-2/3)=5/12
3/7-(-4/7)=1
-4/7+2/9=-22/63
(-1/2)x(-4/7)=2/7
(-3/5)x(-2/5)=6/25
14/5:(-2/5)=-7
-8/9:(-2/3)=4/3
2.Աճման կարգով գրե՛ք հետևյալ ռացիոնալ թվերը.
-2.1/5 , +6.4/7, -6.7/9, 0, +1.2/3, -11.4/5, +8.1/6, -16, +32.6/7
-16, -11.4/5, -6.7/9, -2.1/5, 0, +1.2/3, +6.4/7, +8.1/6, +32.6/7
3.Ուղղանկյունանիստի չափումներն են՝ 5 սմ, 6 սմ, 4 սմ։ Գտե՛ք նրա մակերույթի մակերեսը և ծավալը։
4.Գտե՛ք խորանարդի մակերևույթի մակերեսը և ծավալը եթե նրա կողմը 9սմ։ V=9x9x9=729 S=9x9x6=486
5. Որոշե՛ք ուղղանկյան մակերեսը, որի չափումներն են՝
ա) a=3.2/7սմ
b=7.1/3սմ
6.Լուծե՛ք հավասարումը.
9⋅(7+2x)−4x=5x−84
3⋅(2-x)+8⋅(5+x)=40
7.Տրված է ABC եռանկյունը։ Նրա AB կողմը 3 սմ-ով մեծ է AC կողմից, իսկ BC կողմը 2 սմ-ով մեծ է AB-ից։ Գտե՛ք ABC եռանկյան կողմերի երկարությունները, եթե նրա պարագիծը 29 սմ է։
Առաջադրանքներ․ փետրվարի 23-27
1.Կապակցության իմաստն արտահայտի՛ր մեկ ածականով (հատկանիշ ցույց տվող բառով), ընտրի՛ր հինգ բառ և նախադասություններ կազմի՛ր։
- Ճահիճներով պատված-ճահճապատ
- մանրէներ ծնող-մարդատյաց
- մարդկանց ատող-մենակյաց
- միայնակ կյանք վարող-մառախլապատ
- մեգով պատված-շիկահեր
- միշտ փթթած-ծաղկուն
- թախծոտ դեմքով-տխրամած
- միրգ տվող-պտղատու
- նոր տնկած-նորատունկ
- նուրբ հնչող-մեղմաձայն
- շահույթ բերող-շահութաբեր
- շեկ վարսերով-շահութաբեր
- շատ շնորհներ ունեցող-բազմաշնորհ
- ինչքից զուրկ-անինչք
- ոսկուց ձուլված-ոսկեզօծ
- ուշքը կորցրած-անգիտակից
- մաքուր գրած-մաքրագիր
- Մենք՝ ուսանողներս, այդ մասին լսում էինք (առաջին առաջի) անգամ։
- Շուրջ (ութանասուն, ութսուն) դպրոցահասակ երեխաներ էին մասնակցում գարնանային այդ տոնախմբությանը։
- Փոքրիկը ձեռքում ամուր պահել էր (տաս, տասը) դրամ։
- Բողոքի երթին մասնակցում էին (հարյուրավոր, հարուրավոր) մարդիկ։
- Իմ տեղը երրորդ կարգի (երեսունչորրորդ, երեսունչորսերորդ) աթոռն է։
- Երեխաներս սովորում են Երևանի (թիվ համար, թիվ) տասնչորս դպրոցում։
- Այս տարի կաացավ հայերենագիտական միջազգային (VII-րդ , 7-րդ) գիտաժողովը։
- Բացարձակ գերազանցիկ լինելու համար Սոնային պակասում էր ընդամենը (զրո, զերո) ամբողջ հինգ տասնորդական տոկոս վարկանիշ։
2.Փակագծերում տրված տարբերակներից ընդգծի՛ր ճիշտ թվականը։
- Մենք՝ ուսանողներս, այդ մասին լսում էինք (առաջին առաջի) անգամ։
- Շուրջ (ութանասուն, ութսուն) դպրոցահասակ երեխաներ էին մասնակցում գարնանային այդ տոնախմբությանը։
- Փոքրիկը ձեռքում ամուր պահել էր (տաս, տասը) դրամ։
- Բողոքի երթին մասնակցում էին (հարյուրավոր, հարուրավոր) մարդիկ։
- Իմ տեղը երրորդ կարգի (երեսունչորրորդ, երեսունչորսերորդ) աթոռն է։
- Երեխաներս սովորում են Երևանի (թիվ համար, թիվ) տասնչորս դպրոցում։
- Այս տարի կաացավ հայերենագիտական միջազգային (VII-րդ , 7-րդ) գիտաժողովը։
- Բացարձակ գերազանցիկ լինելու համար Սոնային պակասում էր ընդամենը (զրո, զերո) ամբողջ հինգ տասնորդական տոկոս վարկանիշ։
3.Փակագծերում տրված գոյականները անհրաժեշտ ձևով գրել համա-
պատասխան տեղերում։
1. Սարի …. երևում էին մոտակա …. բոլոր տները, իսկ ճերմակ …. մեջ
նշմարվում էր մեկ այլ գյուղ։ (գյուղ, գագաթ, մշուշ)
2. Ասֆալտապատ …. սլացող մեքենան կանգ առավ …. ցայտաղբյուրի մոտ, և
…. ելավ վարորդը՝ մի ալեհեր մարդ։ (ճամփեզր, մեքենա, ճանապարհ)
3. Մեր շուրջը սփռված …. երևում էին աշխատող …., որոնք երբեմն ….
ուղղում էին մեր կողմը։ (հայացք, դաշտ, մարդ)
4. Այդ հինավուրց …. արժեքավոր …. կային, որոնք խիստ հետաքրքրեցին ….
մասնակցող մասնագետներին։ (տեղեկություն, ձեռագիր, գիտաժողով)
5. Ամբողջ …. աշխատած …. գործն ավարտել էր, և հիմա …. նայում էր իր
աշխատանքի արդյունքին։ (գոհունակություն, վարպետ, օր)
6. Գեղարվեստական նոր ֆիլմի …. ավարտվել էր, և …. խումբ-խումբ ելնում
էին ….։ (հանդիսատես, դահլիճ, ցուցադրում)
7. Նրա աշխատանքի …. մոտ գտնվող …. վերջերս նոր խանութ է բացվել,
որտեղ վաճառվում են բազմազան ….։ (իր, փողոց, վայր)
8. Աստղերը մեկ-մեկ մարում էին …., փչում էր վաղորդյան սառը …., և լիճը,
թեթև ծփանքով արթնանում էր ուշ …. երկար գիշերվա նիրհից։
(քամի, երկինք, աշուն)
9. Երկրորդ …. ավագը բերել էր հաջորդ …. հարցաշարը, և տարբեր
շարքերում նստած ուսանողները …. որոնում էին հարցերին վերաբերող
թեմաները և տետրում նշում էջերը։ (քննության, դասագիրք, կուրս)
10. Վերջերս կազմակերպված …. մասնակցեցին արվեստի …. սովորող շատ
երեխաներ, որոնց աշխատանքներն արժանացան տարբեր ….։
(մրցույթ, մրցանակ, դպրոց)
4. Փակագծերում տրված հարանուններից ընտրի՛ր նախադասությանը համապատասխանողը։
Գրախանութում վաճառվում է այդ բառարանի երկրորդ (հրատարակությունը, հրատարակչությունը)։
Այդ (հրատարակությունը, հրատարակչությունը) լույս է ընծայել գրքի վերջին հատորը։
Նա այդ գործում մեծ (երախտիք, երախտագիտություն) ունի։
Այդ առաջարկը վեճերի ու քննարկումների (տեղիք տվեց, տեղի տվեց)։
Ամենուրեք (փտում, փթթում) էին կանաչ այգիներն ու գեղեցիկ ծաղկանոցները։
Բակում խաղացող երեխան (հովարով, հովհարով) գլխարկ էր դրել։
Զարմացած երեխան (թոթովեց, թոթվեց) ուսերը։
Մարզիկները մրցույթին մասնակցելու (հրավերք, հրավեր) էին ստացել։
Ջրատար խողովակի (փականը, փականքը) նորոգեցին։
Վարպետը (պատրաստականությամբ, պատրաստակամությամբ) օգնեց մեզ։
5..Փակագծում տրված գոյականները համապատասխանեցրու նախադասությանը: Գտի՛ր ո՞ր բառն է թելադրում գոյականների ձևը:
Ոչ մի քայլ չի կարողանում անել առանց (օգնություն):
Մարզիկը հանդիսատեսի (համակրանք) բացի գավաթն էլ շահեց:
Ռադիոընդունիչ և թթվածնի բալոններ կային (տակառ) մեջ:
Բոլոր ծովերը կապվում են (օվկիանոսներ) հետ:
Ըստ (օրինակ)՝ տասը նախադասություն գրեցի:
Պարզվում է, որ ձկներին դեպի (ցանց) են հրապուրում զանազան ձայներով:
6.Կետերի փոխարեն գրի՛ր նախադասության մտքին համապատասխանող բառ:
… լինելու համար անհրաժեշտ է մշտապես կոփել մարմինը:
Նրա … վարդագույն վերնաշապիկ էր ու նորաձև փեշ:
Սիրում է ժամերով … տաք ավազին ու նայել ամպի լողացող պատառիկներին:
Հավաքած բոլոր փաստաթղթերն ու գրությունները դասավորեց …ում, դրեց պահարանի մեջ:
…ի նման մտել է պատյանի մեջ ու ոչինչ լսել չի ուզում:
Լավ լողորդի ու փրկարարի քn … մեր քաղաքից արդեն դուրս է եկել:
Վիրավոր գազանի …ն անտառում դեռ երկար լսվեց:
7. Փակագծում տրված օժանդակ բայերը գրի՛ր եզակի կամ հոգնակի ձևով:
Փղի համար կնճիթը շատ կարևոր (Է, են): Նա դրանով (է, են) ուտում ու խմում: Ձագը մոր ետևից վազում (է, են)՝ կնճիթով նրա պոչը բռնած: Փիղ ծնողները կնճիթով «ապտակում» (է, են ) չարաճճի ձագուկին, որր սովորաբար Փոքր ավտոբուսի չափ (է, են) լինում:
Երբ փիղն ընկնում(է, են) փոսը կամ խճճվում թակարդում, մյուս փղերը մեկնում(է, են) կնճիթներն ու նրան օգնում (է, են): Փիղն առանց կնճիթի (չի, չեն) կարող ապրել, բայց աֆրիկական սավաննաներում հանդիպել (է, են) կնճիթից զրկված փղեր: Նշանակում է՝ ընկերներն (է, են) կերակրել: Փղերն իրենց վիրավոր կամ հիվանդ ընկերոջը (չի, չեն) լքում:
Վաղուց ի վեր Հնդկաստանում փիղն ու մարդը բարեկամություն (է, են) անում: Խելացի ու հասկացող կենդանիները ոչ միայն ծանր աշխատանք (է, են )անում ու կատարում մարդկանց հանձնարարությունները,այլև որպես հոգատար դայակներ խնամում (է, են) երեխաներին: Պապը, հայրն ու թոռը կարող (է,են) նույն փղի «սաները» լինել, չէ՞ որ փղերը երկար (է, են) ապրում՝ յոթանասունից ութսուն տարի:
8.Ավելորդ բառերը գտի´ր և նախադասություններն ուղղի´ր:
Ներեցեք, որ սպասեցնել տվեցի:
Երկրաչափությունը դա առանձին գիտություն է:
Քանիցս անգամ խոսվել է այդ մասին:
Բամիցս անգամ զգուշացրել եմ քեզ:
Մանրամասն պատմի՛ր քո կյանքիդ կարևոր օրերից մեկի մասին։
9.Ժխտական ապ, դժ, տ ածանցներով կազմի՛ր տրված բառերի հոմանիշները․
անգույն, անբախտ, անգետ, անշնորհք, անձև։
10.«Եթե կարողանայի թռչել․․․» վերնագրով գրի՛ր ստեղծագործական աշխատանք։
Holidays and Celebrations – Տոներ և Հետաքրքրություններ
“Holidays are special days when people celebrate something important. Every country has its own holidays, and they are an important part of culture. Holidays help people relax, have fun, and spend time with family and friends. They also help us remember history, traditions, and important people.”
Key points / Կարևոր գաղափարներ
- Holidays are part of culture.
- They can be national, international, or personal.
- Holidays show traditions and values.
Example sentences / Օրինակներ
- Christmas is an important holiday in many countries.
- On Independence Day, people celebrate their country.
- Birthdays are personal holidays that everyone enjoys.
Class discussion / Դասի քննարկում
Ask students:
- What holidays do you celebrate?
- Which holiday is your favorite? Why?
- How do holidays show culture?
2. Holidays vocabulary & structures / Բառապաշար և կառուցվածքներ
A. Vocabulary – Բառապաշար
| English | Armenian / Հայերեն | Example sentence |
|---|---|---|
| holiday | տոն, արձակուրդ | Easter is a spring holiday. |
| birthday | տարեդարձ | My birthday is in May. |
| national holiday | ազգային տոն | January 1st is a national holiday in many countries. |
| international holiday | միջազգային տոն | Valentine’s Day is an international holiday. |
| celebration | տոնակատարություն | There is a big celebration for New Year’s Eve. |
| tradition | ավանդույթ | It is a tradition to give gifts on Christmas. |
| festival | փառատոն | The Lantern Festival is very colorful. |
| fireworks | հրավառություն | People watch fireworks on Independence Day. |
| parade | շքերթ | There is a parade on National Day. |
| family gathering | ընտանեկան հավաք | Family gatherings are important on holidays. |
B. Useful phrases / Օգտակար արտահայտություններ
- We celebrate [holiday] by holidays / Մենք տոնում ենք [տոն]՝ տոներ
- People usually celebrate on holidays / Տոների օրերին մարդիկ սովորաբար տոնում են
- It is a tradition to … / Ավանդույթ է …
- [Holiday] is celebrated all over the world. / [Տոն]ը տոնվում է ամբողջ աշխարհում։
C. Grammar structures / Կառուցվածքներ
- Present Simple for routines:
- We celebrate New Year on January 1st.
- People give presents on Christmas.
- Modal verbs for suggestions:
- You should visit a festival.
- Families can gather for special meals.
D. Exercises / Վարժություններ
Exercise 1 – Match the words with the definitions
- Parade
- Tradition
- Fireworks
- Birthday
- International holiday
a) A special day celebrated around the world.
b) Colorful lights in the sky during celebrations.
c) A person’s special day of birth.
d) A long-standing custom.
e) People marching in the street for a celebration.
Exercise 2 – Complete the sentences
- On Christmas, people usually …
- My favorite holiday is … because …
- We celebrate Independence Day by …
- It is a tradition to … on Easter.
Exercise 3 – Speaking / Writing
- Talk about your favorite holiday. Use these words: celebration, tradition, family, holiday, festival.
- Write 4–5 sentences about how people celebrate holidays in your country.